#ՀԻՄԱ: Համաժողով Երևանում. «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ». #ՈւՂԻՂ

Երևանում մեկնարկեց «ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովը:

Համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշեց, որ միջոցառման անցկացման նպատակը ԲՐԻԿՍ-ի մասին հայկական քաղաքական վերնախավի և հասարակության իրազեկվածության բարձրացումն է:

«Նախ` Հայաստանի կարևորագույն ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է․ այս տարի կառույցին է միացել նաև հարավային բարեկամ հարևանը՝ Իրանը։ Միայն այս երկու երկրների ներկայությունը կազմակերպությունում պետք է նրա նկատմամբ հայկական քաղաքական դաշտի և հասարակության կողմից առաջացնի հետաքրքրություն և, ինչու ոչ, ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն»,- ասաց Ավետիսյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշները ՌԴ-ի, ԱՄԷ-ի և Չինաստանի հետ են, որոնք ԲՐԻԿՍ-ի անդամներ են: Այսինքն` Երևանի հիմնական առևտրային կապերը հաստատվել են հենց կազմակերպությանն անդամակցող երկրների հետ։

«Տարօրինակ է, որ Հայաստանը, որն այդքան էլ էական առևտրային կապեր չունի ԵՄ-ի հետ, ձգտում է դեպի Եվրոպա՝ ԲՐԻԿՍ-ին ձգտելու փոխարեն», – նշեց Ավետիսյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ԲՐԻԿՍ-ին միացել են Եթովպիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը:

Համաժողովը քննարկումների հարթակ կդառնա, որին կմասնակցեն առնվազն 10 երկրի փորձագետներ։ Միջոցառման շրջանակում կքննարկվեն ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ տնտեսական և հումանիտար համագործակցության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031