Իրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը երկրի արևելյան շրջաններում
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը, որոնք տեղակայված են երկրի արևելքում, ստացել են սպառազինությունների և սարքավորումների նոր խմբաքանակ: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
ՀՕՊ ուժերը ստացել են զենիթային հրթիռներ, ռադիոտեղորոշիչ կայաններ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանց հանձնումը տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի ներկայությամբ։
Օգոստոսի 6-ին Իրանի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել էր զենիթային պաշտպանության ուժեղացման, ցամաքային համակարգերի և գործողության ավելի մեծ հեռահարության շառավղով հրթիռների արտադրության պլանների մասին։ Նա նշել էր, որ հակաօդային պաշտպանության զորքերը մեծացնում են իրենց կարողությունները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադարների, տվյալների հավաքման համակարգերի ոլորտում։
Էլհամին հավելել էր, որ Իրանի բանակը լիովին ինքնաբավ է և կախված չէ օտարերկրյա սարքավորումներից։