Բաժիններ՝

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է նորոգման աշխատանքներից հետո

Ռազմավիրական ճանապարհով թույլատրվել է տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը. ճանապարհն օգոստոսի 5-ին փակվել էր Վրաստանում նորոգման աշխատանքների պատճառով։

Այս հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։

«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ օգոստոսի 6-ի ժամը 09:50-ից թույլատրված է Վլադիկավկազ-Լարս հատվածում ավտոտրանսպորտային միջոցների բոլոր տեսակների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև այլ հատուկ կարգադրություն չլինի», – ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031