Մայրական կաթը պաշտպանում է վարակներից. ԱՆ
Մայրական կաթը պարունակում է նրա սնուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը և հեշտ է յուրացվում: Այս մասին տեղեկացնւմ են ՀՀ ԱՆ-ից։
«Եթե փոքրիկդ կարողանար խոսել, վստահաբար կընտրեր կրծքի կաթը:
Իսկ ինչո՞ւ:
Այն պաշտպանում է վարակներից, օրինակ` փորլուծություն և շնչառական վարակներ, ականջաբորբ, մենինգիտ, միզուղիների վարակներ և նվազեցնում է կյանքի ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը (ճարպակալում, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ):
Կրծքի կաթը պարունակում է նաև երեխային պաշտպանող հակամարմիններ այն հիվանդություններից, որոնցով մայրը նախկինում հիվանդացել է»,-ասված է հաղորդագրության մեջ: