«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է մասնագիտական ամառային դպրոց
2024 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Տավուշի մարզի Գոշ գյուղում կազմակերպվում է Իրավունքի պաշտպանության ամառային դպրոց։ Դրա շրջանակներում մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ կփոխանցեն իրավապաշտպանության հարուստ փորձառություն ունեցող մասնագետները։
Ամառային դպրոցին կարող են մասնակցել իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 8-ը [email protected] էլ.փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV), ինչպես նաև մոտիվացիոն նամակ (Motivation Letter)՝ առավելագույնը 800 բառ։
Ծրագրի գործընկերներն են Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Դասընթացին մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ խիստ սահմանափակ։
Ծրագրի համակարգողն է իրավագիտության թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։