
Արմեն Բարսեղյանին տրված տարկետումը չեղարկվել է. նա այլեւս Հայաստանի շախմատի հավաքականի անդամ չէ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշեց դադարեցնել Արմեն Արայի Բարսեղյանին տրված տարկետումը:
Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2024-ի հունիսի 18-ի գրությունն այն մասին, որ Արմեն բարսեղյանն այլեւս Հայաստանի շախմատի հավաքական թիմի անդամ չէ:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» որոշման մեջ: