Եթե ​​նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա Հայաստանը և Ադրբեջանը մոտ են տեքստի ավարտին․ Ամիրբեկով

Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։

Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031