
Իրանի նոր նախագահը խոսել է իր վարչակազմի առաջնահերթությունների մասին

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ իր վարչակազմի համար առաջնահերթություն է տնտեսական խնդիրների լուծումը։ Փեզեշկիանն յս հայտարարությունն արել է կիրակի օրը լրագրողներին տված հարցազրույցում այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության առաջնորդը նրան հաստատել է Իրանի նոր նախագահի պաշտոնում, հաղորդում է Mehr-ը:
Մասուդ Փեզեշիկիանն ասել է, որ իր կառավարությունը կենտրոնանալու է տնտեսական խնդիրների լուծման վրա և աջակցելու է հայրենական արտադրությանը՝ ժողովրդի ֆինանսատնտեսական խնդիրները լուծելու համար:
Կիրակի երեկոյան 14-րդ կառավարության կաբինետի առաջին նիստը կայացել է Իրանի նոր նախագահի և նրա առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի մասնակցությամբ: Նիստի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ ազգային միասնությունը և կոնսենսուսը կարևոր նշանակություն ունեն մարտահրավերների հաղթահարման հարցում երկրի հաջողության համար։
Նա հայտարարել է, որ կառավարությունը պետք է ազգային կոնսենսուս ներկայացնող կաբինետ ձևավորի: Փեզեշկիանը նաև ընդգծել է, որ կառավարությունը պետք է աշխատի Իսլամական հյեղափոխության առաջնորդի առաջադրած նպատակներին ու ակնկալիքներին հասնելու համար: