Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը

Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարանի) պատգամավորները 44-րդ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատել են կառավարության մի քանի անդամների՝ երկրի վարչապետ Միլոյկո Սպայիչի նախաձեռնած փոփոխությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Այս կառավարությունը կաշխատի ևս 3,5 տարի, և այդ ընթացքում մենք կհասնենք պատմական արդյունքների,- նշել է Սպայիչը:- Այսօր պատմական օր է Չեռնոգորիայի համար: Օր, երբ երկիրը որոշել է, որ չի ցանկանում լինել աղքատ երկիր, այլ ցանկանում է լինել աշխարհի ամենահարուստ և հաջողակ երկրների ակումբում»։

Նիստի ընթացքում հաստատվել են փոխվարչապետները,  նախարարությունների ղեկավարները, որոշումներ են ընդունվել խորհրդականների և պետական ​​քարտուղարների նշանակման վերաբերյալ։ Այսպիսով, Չեռնոգորիայի կառավարությունում աշխատանքի կանցնեն 7 փոխվարչապետներ, 24 նախարարությունների ղեկավարներ և 1 առանց պորտֆելի նախարար։

Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի հունիսի 11-ին։

«Եվրոպան հիմա» շարժումը Սպայիչի գլխավորությամբ Սկուպչինայում ստացել է 81 մանդատներից 24-ը, երկրորդ տեղում է «Միասին: Հանուն ապագայի, որը պատկանում է ձեզ» կոալիցիան (21 տեղ), երրորդ տեղում է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» կոալիցիան (13 տեղ): Օգոստոսի 10-ին, ստանալով կառավարություն ստեղծելու մանդատ, Սպայիչը հայտարարել է, որ այն լինելու է եվրոպամետ։ Նա մի քանի կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն է կազմել հոկտեմբերի 31-ին։

Միլոյկո Սպայիչը Եվրամիությանը Չեռնոգորիայի անդամակցության կողմնակից է։ Երկիրը ԵՄ անդամակցության թեկնածու է 2010 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս