Բաժիններ՝

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելում ցուցարարներն արգելափակել են Թել Ավիվի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով շուտափույթ տուն վերադարձնել Գազայի հատվածում պահվող պատանդներին: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Ցուցարարները, որոնց թվում կան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվածների հարազատներ, պահել են պատանդների նկարներով պաստառներ, որոնց վրա գրված է․ «Ով լքել է նրանց, պետք է վերադարձնի»։

Նոյեմբերի վերջին Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ընթացքում հաջողվել է ազատել 110 պատանդի։ Իսրայելական կողմի վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում դեռ պատանդ է մնում 120 մարդ: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38 700-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս