Հայազգի Արմեն Առուշանյանը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում

Հայազգի Արմեն Առուշանյանը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է մեր հայրենակից Արմեն Առուշանյանը։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում Արմեն Ռոբերտի Առուշանյանի ընտանիքին և ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031