Բաժիններ՝

Ոչ միայն Վրաստանի՞ց․ ի՞նչ խողովակներով է Հայաստանը ԵՄ-ից արտաքին ինտերնետ-թրաֆիք ստանում

Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ թրաֆիքը ստանում է Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Ընդ որում, գերատեսչությունում չեն հստակեցրել՝ ինտերնետ-մալուխը Թուրքիայից Հայաստան մտնում է ուղղակիորե՞ն, թե՞ կրկին Վրաստանի միջոցով: Կայքի տվյալներով՝ Հայաստանի արտաքին ինտերնետ թրաֆիքի 80%-ը բաժին է ընկնում Վրաստանին (սա ներառում է թրաֆիքը նաև Թուրքիայից, ԵՄ-ից և ՌԴ-ից)։

Գերատեսչությունում չեն պատասխանել նաև Սև ծովի հատակով ինտերնետ կապի նոր գծի կառուցման նախագծի վերաբերյալ հարցերին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել է, որ «այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

Հիշեցնենք, որ Երևանը Թբիլիսիին առաջարկել էր քննարկել մալուխի անցկացման հարցը այն բանից հետո, երբ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը գնել էր ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովը: Երևանը մտավախություն ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ թրաֆիքը։ Հենց այդ թեմայով էլ Հայաստանը բանակցություններ էր վարում Վրաստանի հետ։

Ի դեպ, Հայաստան հասնող թրաֆիքի ևս 20%-ը գալիս է Իրանի տարածքով անցնող մալուխներից։ Ընդ որում, այստեղ հայկական օպերատորները մինչև վերջերս հանդես էին գալիս որպես դեպի Իրան, Աֆղանստան, Քաթար ինտերնետ փոխանցողներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031