ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին տեղի կունենա Թուրքիայում
Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու է Թուրքիան: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նիդեռլանդներում։
«Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մեզ ցուցաբերած առատաձեռն հյուրընկալության համար, մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին՝ Հաագայում (Նիդեռլանդներ), իսկ հետո՝ Թուրքիայում», – ասվում է հայտարարության մեջ: