Բաժիններ՝

Հրապարակվել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների նոր ցանկ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հուլիսի 9-ին հրապարակել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակն ապահովող երկրների նոր ցանկը: Ցանկում նոր ընդգրկված երկրներն են Ճապոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը:

Նշվում է, որ ցանկում ընդգրկված երկրներ անձնական տվյալներ փոխանցելիս չի պահանջվում Գործակալության թույլտվությունը: Մինչդեռ այն երկրները, որոնք ցանկում ներառված չեն, համարվում են անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակ չապահովող պետություններ և Հայաստանից նման երկիր անձնական տվյալներ կարող են փոխանցվել միայն Գործակալության թույլտվությամբ, եթե անձնական տվյալները փոխանցվում են պայմանագրի հիման վրա և պայմանագրով նախատեսված են անձնական տվյալների պաշտպանության բավարար երաշխիքներ:

Գործակալությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նախքան անձնական տվյալների բավարար պաշտպանության մակարդակ չապահովող երկիր անձնական տվյալների փոխանցումը, անձնական տվյալների մշակող հանդիսացող փոխանցողը պարտավոր է գրավոր դիմել Գործակալությանը` թույլտվություն ստանալու հայտով:

Հայտում պետք է նշված լինի այն երկիրը, որտեղ փոխանցվում են անձնական տվյալները, անձնական տվյալները ստացող սուբյեկտի նկարագրությունը (անվանումը, իրավակազմակերպչական ձևը), անձնական տվյալների նկարագրությունը (պարունակությունը), անձնական տվյալների մշակման, անձնական տվյալները փոխանցելու նպատակը և պայմանագիրը կամ դրա նախագիծը: Գործակալությունը 30 օրվա ընթացքում պարտավոր է թույլատրել կամ մերժել հայտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031