Բանանով ու ելակով տորթ
Բաղադրիչները՝
- 500 գ կաթնաշոռ
- 2 հատ բանան
- 2 բաժակ ելակ
- 3 հատ ձվի դեղնուց
- 1/2 բաժակ շաքարավազ
- 100 գ կարագ
- 2 ճ/գ ժելատին
- 1/2 բաժակ կաթ
- 100 գ կտրտած ընկույզ
- 15 հատ անանուխի տերև
- 200 գ մրգային յոգուրտ
- կես թեյի գդալ վանիլին
Պատրաստման եղանակը
Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարեք, ավելացրեք փափկեցրած կարագը, խառնեք: Ավելացրեք քերած կաթնաշոռը, հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
Ժելատինը կաթով բացեք, թողեք փքվի, ապա բացեք գոլորշու վրա: Ժելեն սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճան, խառնեք կաթնաշոռային զանգվածի հետ, ավելացրեք կտրտած ընկույզը:
Բանանը կտրատեք, ելակները կիսեք, անանուխը մտցրեք եռացրած ջրի մեջ ու հանեք:
Տարայի մեջ հերթով շերտերով շարեք կաթնաշոռային զանգվածը, մրգերն ու անանուխը՝ մրգերի յուրաքանչյուր շերտի վրա յոգուրդ լցնելով: Տորթը տեղադրեք սառնարանում, թողեք՝ սառչի:
Մատուցելիս հանեք տարայից ու կտրատեք: