Օրբանի այցը Շուշի խայտառակություն է Հունգարիայի համար. ԵԽ պատգամավոր

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։

Նա այս այցն անվանել է նաև սկանդալ Եվրոպայի համար:

«Հունգարիայի վարչապետ Օրբանը, փաստորեն, կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը»,– գրել է նա։

Նշենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Շուշիում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։ Հանդիպմանը հրավիրված էր այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031