Բաժիններ՝

Գոռավանում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. նա տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 6-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոռավան բնակավայրում՝ Հովհաննես Շիրազ փողոցի տներից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում, տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և նշված հասցեին կից տարածքում գտնվող ավտոտնակում Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ռուբիկ Կ.-ն իրեն պատկանող «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան շղթայական ամբարձիչով բարձրացրել է և ավտոմեքենայի տակ աշխատանք կատարել, որի ժամանակ էլ շղթան պոկվել է ու ավտոմեքենա ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031