Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հորդորում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ջո Ուիլսոնն այս մասին ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում Հայաստան այցի շրջանակում հրավիրված ասուլիսում:

Նա նկատեց՝ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, Ադրբեջանն օգտվում է իր նավթային և գազային ռեսուրսներից: ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում է, որովհետև գիտակցում է այն առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել: Դա շահեկան կլինի բոլորի համար: Եվ մենք ուզում ենք նաև հորդորել, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,–ասաց Ուիլսոնը:

Նա հավելեց, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսական, մարդասիրական աջակցության հարցերով, օգնել, որ ձևավորվի ամուր, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակություն կայուն, ապահով տարածաշրջանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031