Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է
Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն:
Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:
«Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,–ասաց ԱԺ նախագահը:
Այլ մեկնաբանությունների համար նա առաջարկեց դիմել Արտաքին գործերի նախարարությանը:
Այս պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վաղարշակ Հարությունյանն է: