ԱՄՆ–ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում:

Այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում:

«Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում ժողովրդավարության ուղղությամբ ձեր կողմից իրականացվող բարեփոխումների համար»,–ասաց սենատորը:

Նա հավելեց, որ Հայաստանը առաջատար է ժողովրդավարության ասպարեզում այս դժվարին տարածաշրջանում:

Պատվիրակությունը Հայաստան այցով մեկ անգամ ևս ընդգծում է երկու երկրների միջև ամուր կապերը: Քարդինը վստահեցրեց, որ այդ բարեկամությունը շարունակելու է աճել:

«Մենք ուզում ենք մեր երկու երկրների միջև մեծացնել կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: Եվ կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ մենք ունեցել ենք»,–ասաց սենատորը:

Նա այդ գործընկերությունը կարևորեց ոչ միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների, այլ նաև աշխարհի ժողովրդավարական երկրների համար:

Տեսանյութեր

Լրահոս