Բաժիններ՝

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Խ.) և «Nissan» (վարորդ՝ Լ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Լ. Մ.-ին և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Վ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս