
Անտառապահի տապակա

Բաղադրիչները՝
- 500 գ տավարի փափկամիս
- 800 գ սունկ
- 3 գլուխ սոխ
- 150 գ կարագ
- 6-8 հատ կարտոֆիլ
- 300 գ թթվասեր
- 3-4 ճյուղ սուսամբար
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսաօղակաձև կտրատեք: Կտրատեք նաև սունկը:
Թավայի մեջ դրեք կարագը, տաքացրեք: Ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Սոխին ավելացրեք կտրտած միսը, 7 րոպե տապակեք: Լցրեք սունկը, աղ արեք, միասին 20-25 րոպե տապակեք: Վերևում շարեք հաստ տաշեղների ձևով կտրատած կարտոֆիլը, աղ ու պղպեղ արեք: Թավան ծածկեք կափարիչով, և սնկերով ու բանջարեղենով միսը շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Անհրաժեշտության դեպքում մի քիչ ջուր ավելացրեք:
Պատրաստ լինելուց րոպեներ առաջ ավելացրեք թթվասերը, սուսամբարի տերևները: Մատուցելուց առաջ տերևները հեռացրեք:
Միսը և բանջարեղենը մատուցեք շոգեխաշելու ընթացքում առաջացած սոուսի հետ մեկտեղ: