Բաժիններ՝

Խոզապուխտով ու անանասով պիցցա

Բաղադրիչները՝

500 գ շերտավոր խմոր

Միջուկի համար

  • 500 գ խոզապուխտ
  • 300 գ պինդ պանիր
  • 200 գ սունկ
  • 100 գ պահածոյացված անանաս
  • 100 գ լեչո
  • 3 գլուխ սոխ
  • 2 հատ խաշած ձու
  • 1 ճ/գ կտրտած սամիթ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք, վրան պատառաքաղով անցքեր արեք:

Խոզապուխտը, անանասն ու սունկը բարակ շերտերով կտրատեք: Սոխը կիսաօղակաձև կտրատեք, պանիրն ու ձուն էլ խոշոր քերիչով քերեք:

Ջուր քսած տապակի մեջ տեղադրեք բացած խմորը, վրան քսեք լեչոն: Լեչոյի վրա շարեք սոխը, ձվերը, խոզապուխտը, սնկերն ու անանասը, լցրեք քերած պանիրն ու սամիթը, պղպեղ արեք:

Տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:

Մատուցելիս կտրատեք, մասերի բաժանեք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031