
Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են փլեյ-օֆֆի հանդիպումները:
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում առաջին պայքարի մեջ կմտնեն Շվեյցարիան և Իտալիան: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Օրվա երկրորդ խաղում` ժամը 23:00-ին, Գերմանիան կմրցի Դանիայի հետ: