Բաժիններ՝

Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, ևս ինը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է AFP-ն։

Ըստ AFP-ի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Թիլաբերիի տարածաշրջանի Թերայի դեպարտամենտում։ Զինված ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հարձակման զոհ է դարձել 20 զինծառայող և 1 խաղաղ բնակիչ:

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել զոհվածների հիշատակին։

Նիգերի հարավ-արևմտյան մարզերը, որոնք գտնվում են Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ սահմանների մերձակայքում, արդեն առաջին տարին չէ, որ մնում են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների ակտիվության գոտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930