Երևան–Գյումրի ավտոճանապարհին բախված երկու ավտոմեքենաներից մեկի ուղևորը հոսպիտալացվել է
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 22։24-ին ահազանգ է ստացել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան–Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և «Lincoln» (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ «Lincoln» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Lincoln» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր Ի. Ս.-ն (ծնված 1977 թ.) և հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել շրջված ավտոմեքենան: