Վրաստանում հացի գինը կպահպանվի

Հացամթերքի ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով, ոլորտում իրավիճակը կայուն է, հացի գինը չի փոխվել։

Դոլիձեն խոսել է առկա միտումների մասին և նշել, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հետ հանդիպում է եղել, կողմերն աշխատում են հացամթերքի գնի պահպանման ուղղությամբ։

Ըստ նրա՝ լարիի արժեզրկումն արտացոլվել է ռուսական ալյուրի վրա, և ռուսական ալյուրը թանկացել է, ինչը համեմատաբար նվազեցրել է ռուսական ալյուրի ներմուծումը։

«Թեթևակի թանկացել է նաեւ տեղական ալյուրը՝ 50 լարիից դառնալով 52 լարի։ Սա այն սահմանն է, որի շուրջ մենք պայմանավորվել ենք, սրանից բարձր ալյուրի ինքնարժեքն այնքան էլ եկամտաբեր չէ»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Դոլիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930