Բաժիններ՝

Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն 3-րդ թաղամասում գործող ՄԳ սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում, հաղորդում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը, ջերմահարվել սահնանգույցի առաստաղն ու բնակարանի 80 քմ տարածքում գտնվող պլաստմասսե իրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս