Բաժիններ՝

Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին

Շվեդիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 15-ին ռուսական ինքնաթիռը խախտել է այդ երկրի օդային տարածքը։ Տեղեկությունը հրապարակել է շվեդական Expressen թերթը։

«Ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը… Ինքնաթիռը թռչում էր Գոտլանդ կղզուց արևելք»,- նշված է հաղորդագրությունում։

Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ չնայած երկրի օդային տարածքը լքելու վերաբերյալ իրենց բազմաթիվ կոչերին՝ ռուսական ինքնաթիռը չի շեղվել իր երթուղուց։ Միաժամանակ, հստակեցվում է, որ սահմանախախտ օդանավը կարճ ժամանակով է գտնվել շվեդական երկնքում։ Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը տեղեկացվել է իրավիճակի մասին։

Միջադեպի կապակցությամբ ռուսական РИА Новости-ին նշում է՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930