Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով 55 անձ է վնասվածք ստացել

Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է»,- հայտնում են գերատեսչությունից։

Շեշտվում է, որ այլ ծանր վնասվածքով բուժօգնության դիմած անձ չկա։

Բոլոր տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։

Հիշեցնենք` այսօր ոստիկանությունը լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով քաղաքացիներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930