Բաժիններ՝

Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր և տուժածներ

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 8-ին, ժամը 11:41-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Ղ․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Թ․ Ս․-ի, Ս․ Ս․-ի դիերը, վարորդ Մ․ Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս