Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ազատել է չորս պատանդի

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները Գազայի հատվածում հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակել չորս պատանդի, որոնցից մեկը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։

Այս մասին նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Այսօր առավոտյան Նուսեյրաթում Իսրայելի պաշտպանության բանակի և իսրայելական ոստիկանության համատեղ համալիր հատուկ գործողության ընթացքում ազատ է արձակվել չորս պատանդ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին «Նովա» երաժշտական ​​փառատոնից առևանգել է Նոա Արգամանիին (25 տարեկան), Ալմոգ Մեիրին (21 տարեկան), Անդրեյ Կոզլովին (27 տարեկան) և Շլոմի Զիվին (40 տարեկան):

Զինվորականների խոսքով՝ ազատ արձակվածների վիճակը լավ է։ Նրանք տեղափոխվել են Թել Հաշոմերի «Շեբա» բժշկական կենտրոն՝ հետազոտման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս