ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։
Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Հունիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:45-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ՝ ահաբեկչություն իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,-հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ, նախարարությունը հայտնել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:40-ին անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։