Բաժիններ՝

Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

Սլովակիայում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը։ Այն անցկացվում է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից երեք շաբաթ հետո։ Նշվում է, որ ընտրողների շրջանում մեծացել է աջակցությունը նրա գլխավորած «Ուղղություն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությանը:

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է RTVS հանրային հեռարձակողը:

Եվրախորհրդարանի իրենց թեկնածուներին առաջադրել է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ Հունիսի 4-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 22,5 տոկոսը մտադիր է քվեարկել Ֆիկոյի կուսակցության օգտին։ Հանրապետության ամենամեծ լիբերալ ընդդիմադիր կուսակցությունը՝ Առաջադիմական Սլովակիան, կարող է հավաքել քաղաքացիների 20,6 տոկոս ձայները:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինիի հիմնած «Ձայն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությունը։ Նրան աջակցում է սլովակների 14 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կարող է հասնել 44 տոկոսի։

Սլովակիայում ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին: Քվեարկությունը կտևի մինչև 22:00-ն: Արդյունքները պարզ կդառնան հունիսի 9-ի կեսօրին։ Հունիսի 8-ին 5,5 միլիոնանոց հանրապետությունում ավելի քան չորս միլիոն ընտրող ընտրում է Եվրախորհրդարանի 15 անդամի հինգ տարի ժամկետով։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսի 25-ին: Մասնակցությունը կազմել է 22,74 տոկոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս