Բաժիններ՝

28-ամյա տղամարդը սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքին

Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում վայր ընկնելու հետևանքով «աջ ստորին շրթունքի պատռված վերք, տոտալ այտուց, ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն՝ միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո, մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930