Հայաստան կժամանի ԱՄՆ Պետդեպի ղեկավարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին առաջընթացը քննարկելու համար Հայաստան կժամանի ԱՄՆ Պետդեպի ղեկավարի օգնականը:
Ջեյմս Օ ‘ Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։ Նա կգլխավորի ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում զգալի առաջընթացը գնահատելու և հետագա քայլերը քննարկելու համար, բանակցություններ կվարի Հայաստանի կառավարության, բիզնեսի և հասարակության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: