Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դժվար չէ նկատել, որ ցանկացած լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը «մարտի» է նետում ոչ միայն իր քպականներին, այլև իրավապահներին: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ևս բացառություն չէ: Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները քափուքրտինք մտած վիրավորում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին, բերետավորները վայրագություններ են անում, այս «ճակատամարտին» միանում են նաև դատախազությունը, քննչականը և այլն, և այլն:

Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած տեղեկություններով, այսպիսով նա փորձում է մի քանի հարց լուծել: Նախ՝ իրավապահների ճնշումների միջոցով առաջին հերթին իր թիմին ցանկանում է ցույց տալ, որ տիրապետում է վիճակին, որ դեռ իշխանություն ունի: Նույն այդ թիմակիցներին, նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներին «փչացնելով»՝ փաստացի բոլորին դարձնում է անհայրենիք, որպեսզի մի կողմից՝ ինքը միայնակ չլինի այդպիսին, միայն ինքը մեղավոր չլինի, և երկրորդ՝ որ թե՛ իր թիմակիցները, թե՛ իրավապահները հանկարծ հետդարձի ճանապարհ չունենան, այսինքն՝ մեղքով, մեղավորությամբ ամբողջովին կապված լինեն իր հետ»:

Տեսանյութեր

Լրահոս