Բաժիններ՝

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Հունիսի 7-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930