Պետրակովը ղազախների դեմ տոնած հաղթանակն ամբողջ թիմի լավ աշխատանքի արդյունքն է համարում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակում բարձր է գնահատում ամբողջ թիմի աշխատանքը:
«Ինձ դուր եկավ հանդիպման մեկնարկային 25 րոպեները: Որևէ մեկին չեմ առանձնացնի, այլ ամբողջ թիմին: Լավ աշխատեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը:
Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին ընկերական խաղին:
«Շնորհակալ եմ նաև բոլորին` իմ նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար: Հայերն իմ կողքին են ամեն իրավիճակում»,-առանձնացրել է մասնագետը:
Խոսելով Ազգերի լիգայից առաջ ունեցած ընկերական խաղերից` Պետրակովն առանձնացրել է, որ ստուգողական խաղերը դրական արդյունք են տվել և օգնել են թիմի կազմավորմանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ 2:1 հաշվով