Բաժիններ՝

Հարոյանի կարծիքով ղազախների դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով Ղազախստանի ընտրանու դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր:

«Բոլորին շնորհավոր եմ, երկար սպասված հաղթանակ էր: Ինչպես գիտեք, երկար ժամանակ չէինք կարողանում հաղթանակ տոնել, բայց վատ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Պահեր լինում էին: Բայց այս խաղում օգտագործեցինք մեր հնարավորությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հարոյանը:

Վերջինիս խոսքով` 4 ընկերական հանդիպումներում մրցակիցներն ուժեղ էին, սակայն ազգային թիմի ցուցադրած խաղը վատ անվանել չի կարելի, առկա էին փոքր թերություններ, որոնք պետք է շտկել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ 2:1հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս