Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կարևորությունը. Սպիտակ տուն

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Հեռախոսազրույցում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայում շարունակվող հարձակումները, Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։

Քըլըչը և Սալիվանը մտքեր են փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի և երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, որոնք առաջնահերթ խնդիրներից են, ինչպես նաև գնահատել են համագործակցության հարցը տարածաշրջանային վտանգ ներկայացնող PKK-ի, FETO-ի և DAESH-ի դեմ պայքարում։

Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս