
Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ և ցավակցական հեռագիր հղել նրա ընտանիքին ու ընկերներին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ, նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել, շատ լավ են ճանաչել միմյանց: Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի հերոսի ընտանիքին և ընկերներին», – նշել է Պեսկովը:
Ականավոր բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը մահացել է 84 տարեկանում:
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականին Լենինգրադում, Նիկոլայ Չիլինգարյանի ընտանիքում։
Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ։
Նա պարգևատրվել է նաև ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է