Ինչպես են երեխաները տանջվում ծնողների պատճառով

– Հա՛յրմի մայր հարցրեց մեզթե ինչ անիՆրա դուստրը հայհոյում է Սուրբ Աստվածամորը:

– Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում են, թե կարող են բռնության միջոցով իրենց երեխաներին ավելի լավը դարձնել: Խառնվում է եսասիրությունն ու ծնողներն սկսում են երեխաների հետ նյարդայնացած ու զայրույթով խոսել, այն դեպքում, երբ միշտ պետք է նրանց հետ բարությամբ վարվեն:

Այսօր մի կին ինձ ամբողջովին հունից հանեց: Նա մի երեխա ունի և անխղճորեն ծեծում է նրան: Խեղճ երեխան վախից դողում է, չի կարողանում խոսել և նյարդային համակարգն էլ հյուծվել է: «Նա դիվահար է»,- վստահեցնում է այդ կինն ու իր երեխային սոված թողնում, իբրև թե դևին հեռացնելու համար: «Ես նրան ուտելիք չեմ տալիս,- բացատրում է նա,- որպեսզի նա ազատվի անմաքուր հոգուց»: «Լսի՛ր,- ասում եմ,- ուսերիդ գլուխ ունե՞ս, թե՞ չէ: Երեխային կերակրի՛ր: Եվ աշխատիր, որ դուրս գան անմաքուր հոգիները, որոնք հենց քո՛ մեջ են նստած: Դո՛ւ ես մեղավոր, որ քո երեխան այդպես այլանդակվել է: Երեխան դիվահար չէ. նա դողում է, որովհետև քեզնից է վախենում, որովհետև ծեծում ես նրան: Իսկ պարբերաբար տանո՞ւմ ես նրան հաղորդվելու»: «Ոչ»,- պատասխանում է: Դե ի՞նչ անել նման դեպքերում: Փորձիր նմանների հետ ընդհանուր հայտարարի գալ:

– Հա՛յրմի՞գուցե նա ասում է երեխան դիվահար էորովհետև երբեմներբեմն հայհոյախոսում ու Աստծո՞ւն է անարգում:

– «Հայհոյախոսում ու Աստծուն է անարգում»: Ախր, երբ այդ մայրիկ կոչեցյալն, իր բռնությամբ, համարյա խեղդամահ է անում նրան, ապա երեխան ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում: Որքա՜ն եմ խղճում այդ դժբախտին: Նրա մայրն է դիվահար, այլ ոչ թե նա:

Ինչ էլ որ լինի, Ահեղ Դատաստանի օրը մենք զարմանալի բաներ կտեսնենք: Կռապաշտական ժամանակներում, մայրերն այրում էին իրենց զավակներին Մեղքոմի արձանի առջև*, որպեսզի այդ կերպ մասնակցեն «աստծո» փառաբանությանը (Ղևտ. 18:21, 20:2-4, Դ Թագ. 23:10, 13): Եթե այդ կանայք ճանաչեին Իրական Աստծուն, ապա ինչպիսի՜ զոհաբերություններ կանեին Նրա համար: Ահեղ Դատաստանի օրն այդ կանայք իրենց մեղքի մեղմացուցիչ հանգամանքը կունենան, որովհետև նրանք տարված էին չարով: Սակայն ի՞նչ մեղմացուցիչ հանգամանքներ պիտի ունենան այժմյան մայրերը, որ անտարբերություն են ցուցաբերում իրենց հարազատ երեխաների նկատմամբ: Աստված կասի նրանց. «Դուք ճանաչում էիք Իրական Աստծուն, դուք մկրտված էիք Սուրբ Մկրտությամբ: Դուք այդքան բան էիք լսել ու գիտեիք: Աստված Ինքը խաչվեց, որպեսզի փրկի ձեզ: Բայց ի՞նչ եք արել դո՛ւք, ինքներդ: Դուք ծուլացել եք ձեր երեխաներին եկեղեցի տանել՝ հաղորդվելու: Կռապաշտ կանայք կարծում էին, որ Մեղքոմն իրական աստված է և նույնիսկ իրենց հարազատ երեխաներին էին նրան զոհաբերում: Իսկ դո՛ւք, ի՞նչ եք արել»:

Ծնողների սխալների համար երեխաներն են վճարում: Որոշ ծնողներ կործանում են իրենց երեխաներին: Սակայն Աստված անարդար չէ: Նա մեծագույն ու հատուկ սեր է տածում այն երեխաների նկատմամբ, որոնք այս աշխարհում անարդարության են հանդիպել իրենց ծնողների կողմից կամ մեկ ուրիշի: Եթե երեխան շեղվել է ճիշտ ուղուց իր ծնողների պատճառով, ապա Աստված չի լքում այդպիսի երեխային, որովհետև նա Աստծո օգնության իրավունքն ունի: Աստված ամեն ինչ անյպես կդասավորի, որ օգնի նրան: Եվ ահա մենք տեսնում ենք, թե ինչպես որոշ երիտասարդներ և ոչ միայն նրանք՝ մեծահասակ մարդիկ ևս, մի ինչ-որ պահի կտրուկ շրջվում ու դառնում են դեպի բարին: Ես մի այդպիսի դեպք եմ հիշում: Մի ընտանիքում երկու երեխա կար: Հայրը, մայրը և դուստրն անտարբեր էին հավատի ու եկեղեցու նկատմամբ:

Որդին՝ նախ մի ինչ-որ մարքսիստական կազմակերպության հետ էր կապվել: Հետո նրան այնտեղ դուր չեկավ ու գնաց դեպի հինդուիզմ: Այնտեղ նույնպես նրան դուր չեկավ և այդժամ նա եկավ Սուրբ Լեռ: Այդ տղան հաճախ էր գալիս իմ խուցը, այցելում էր նաև այլ խցեր: Այդ ամբողջ ժամանակ նրա ծնողները կրկնում էին. «Հիսո՜ւս Քրիստոս: Սո՜ւրբ Աստվածամայր: Պահպանեք մեր երեխային»: Երիտասարդը պիտանի չեղավ վանականության համար: Որոշ ժամանակ Աթոսում ապրելուց, իրեն վերագտնելուց ու հոգեպես ամրանալուց հետո՝ նա տուն վերադարձավ և հոգևոր օգնություն ցույց տվեց իր ծնողներին: Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է նրա հայրը առաջիններից մեկը գալիս գիշերային հսկումներին մասնակցելու: Իրենց համայնքի եկեղեցում նա սաղմոսներ** է կարդում, տանը՝ ժամերգություններ ու շարականներ է երգում: Ինչպե՜ս է Աստված ամեն ինչ դասավորում: Չարը ցանկանում էր չարիք գործել, սակայն Աստված, հարթելով այդ չարիքը մեկ՝ մի, մեկ՝ մյուս կողմից, այդ մարդկանց ճիշտ ուղու վրա բերեց:

– Հա՛յրիսկ դո՞ւստրը:

– Նա նույնպես կամաց-կամաց ճիշտ ուղու վրա է կանգնում: Աստված դրա համար բարեհաջող հնարավորություններ է տալիս:

–  Հա՛յր, որոշ ծնողներ, սկսելով ապրել հոգևոր կյանքով հասուն տարիքում, անհանգստանում ու ափսոսում են, որ քրիստոնեական դաստիարակություն չեն տվել իրենց երեխաներին, երբ նրանք փոքր էին:

– Եթե անկեղծ զղջան ու խնդրեն Աստծուն, որ օգնի իրենց երեխաներին, ապա Աստված նրանց համար կանի այն՝ ինչ հնարավոր է: Նա երեխաներին փրկօղակ կնետի, որպեսզի փրկվեն իրենց պատած փոթորիկից: Եթե նույնիսկ մի մարդ չգտնվի, որ ի վիճակի կլինի օգնել այդ դժբախտներին, ապա Աստված կարող է այնպես դասավորել, որ նրանց օգնի իրենց տեսած ինչ-որ բան և նրանք ճիշտ ճանապարհի վրա դուրս գան: Իմացե՛ք, ծնողները՝ որոնց մասին խոսում ենք, դեպի բարին էին հակված, բայց մանկության շրջանում օգնություն չեն ստացել իրենց ընտանիքներում և այդ պատճառով էլ այժմ Աստծո օգնության իրավունքն ունեն:

– Հա՛յր, երբեմն այնպես է պատահում, որ հոգևոր կյանքով ապրող երեխաները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց ծնողների պատճառով, որոնք անտարբեր են հավատի հարցերում:

– Այդ երեխաների մասին Աստված ավելի է հոգ տանում, քան մյուսների, որոնց ծնողները հոգևոր կյանքում են ապրում: Աստված խնամում է նրանց այնպես, ինչպես որբուկներին է խնամում:

* Մեղքոմ – սեմական աստվածություն, որի մասին հիշատակվում է Հին Կտակարանում: Սովորաբար Մեղքոմի կուռքին փոքրիկ երեխաներ էին զոհաբերում, որոնց սպանում և այրում էին երկաթե վանդակների վրա:

** 103-րդ սաղմոսը, որ կարդացվում է երեկոյան ժամերգության սկզբում:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս