
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է․
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»,-ասված է հայտարարության մեջ։