Արշակ սրբազանը՝ հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդկանց և աղետաբեր վարչախմբի ղեկավարի գործողությունների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրի մոտ առավոտյան տեղի ունեցած խայտառակ միջադեպին, երբ ոստիկանության աշխատակիցների կողմից, բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, խոչընդոտվում էր Վեհափառ Հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան ուղեկցող հոգևորականների մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:

«Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ, իհարկե, իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն: Նրանք խիստ զբաղված են ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»,-գրել է Արշակ սրբազանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս