Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակ է տոնել ՕԽ վարկանիշային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի ընտրանու անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Թայանդում ընթացող Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնում` այս անգամ 5։0 հաշվով առավելության հասնելով լատվիացի Ռոբերտս Լիորանկասի նկատմամբ։

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Հայաստանի հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս