Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան նախատեսում է առաջիկա օրերին իր երկրորդ հետախուզական արբանյակն արձակել

Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է մայիսի 27-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակամիջոցում արբանյակի արձակում իրականացնելու պլանների մասին:

Նշվում է, որ ըստ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության՝ «արբանյակով տանող հրթիռի արձակումը կիրականացվի Արևելաչինական ծովի և Ֆիլիպինների Լուսոն կղզու ուղղությամբ»։ Հրթիռի աստիճանների անկման հնարավոր վայրերը գտնվում են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Առափնյա պահպանության ծառայությունը նավերին հորդորել է այդ տարածքներով անցնելիս զգույշ լինել:

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Չինաստանի պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հայտնել է, որ ԿԺԴՀ-ի երկրորդ հետախուզական արբանյակի արձակումը կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

«Բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների կիրառմամբ ցանկացած արձակում ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վնասում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և մոլորակում», – ասել է նախագահը:

2023 թվականի նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն արձակել է իր «Մալիգյոն-1» առաջին հետախուզական արբանյակը։ Այս արձակմանը նախորդել էին երկու անհաջող փորձեր: Փհենյանում խոստացել էին 2024 թվականին արձակել ևս երեք արբանյակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս