
Ալավերդու Սանահին կայարան թաղամասի մի հատվածը գրեթե աբողջությամբ ջրի տակ է

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալավերդու Սանահին կայարան թաղամասում խայտառակ վիճակ է՝ աղետ բառի բուն իմաստով:
Թաղամասի մի հատվածը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է՝ շենքերի առաջին հարկերում՝ մինչև առաստաղ, ջուր է: Ավելին, թաղամասի ձախափնյա հատվածն ամբողջությամբ կտրվել է կապից՝ փլվել են այդ հատվածն աշխարհի հետ կապող երկու կամուրջները, չկա հոսանք և ինտերնետ կապ, մարդիկ անելանելի վիճակում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես պետք էդուրս գան այս վիճակից. աննախադեպ խուճապ է:
Նշածս կամուրջն այսօր առավոտյան»: