Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ՝ վաղվա հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը. Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը գրում է. «Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։
Զրո հանցագործություն, զրո հիմնավորումներ կալանքի համար։ Կրկնում եմ, պարոն Գյուրջյանի արարքը ոչ միայն հանցանք չէ, այլ՝ ամբողջությամբ խրախուսելի արարք, որի նպատակն է պահպանել Արցախի համայնքին պատկանող գույքը»։