«Նիկոլը հաստատուն քայլերով գնում է դեպի Հայաստանի վերջնական ադրբեջանացում». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը հաստատուն քայլերով գնում է դեպի Հայաստանի վերջնական ադրբեջանացում։

Մի քանի ժամից ՀՀ ինքնիշխանություն մսխողը կխոսի ինքնիշխանությունից։

Արցախ հանձնողը կխոսի հայրենասիրությունից։

Հայաստանի ադրբեջանացման քավորը կխոսի անկախությունից։

Պատերազմ ու աղետ բերողը կխոսի խաղաղությունից։

Թուրքի շահ սպասարկողը կխոսի գործակալներից։

Իրական հայրենիքը տարածքը 42 հազ քառ կմ-ից 29.743 քառ կմ երազողը կխոսի հայրենիքից։

5 հազար դագաղ բերողը կխոսի կյանքեր փրկելուց։

Քաոս բերողը կխոսի քաոսի վտանգից։

Մի հավատացեք կեղծ ու փառասեր ղեկավարին։

Նիկոլի վարչապետության շարունակումը կնշանակի Հայաստանը վերջնական ադրբեջանացում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031